Գուրգեն Աղայան
Արտաքին տեսք
Գուրգեն Աղայան | |
---|---|
ապրիլի 27, 1916 - ապրիլի 19, 1997 (80 տարեկան) | |
Ծննդավայր | Գալաց, Ռումինիա |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1938) |
Գուրգեն Սեմյոնի Աղայան (ապրիլի 27, 1916, Գալաց, Ռումինիա - ապրիլի 19, 1997, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային հետախուզության գեներալ-մայոր (1966)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է մանկավարժական տեխնիկում, ԽՍՀՄ ՆԳԺԿ պետանվտանգության գլխավոր վարչության դպրոցը (Թբիլիսի), 1937-1938 թվականներին սովորել ՀՊՄԻ-ում։ Հայրենական պատերազմի (1941-1945) ժամանակ ծառայել է պետանվտանգության մարմիններում։ Այնուհետև առաջադրանքներ է կատարել Իրանում, Ավստրիայում, երկու անգամ Իտալիայում։ Մեծ դեր է խաղացել ԽՍՀՄ-ում ավտոգործարանի կառուցման նպատակով իտալական «Ֆիատ» կոնցեռնի հետ համաձայնագրի կնքման (1966) գործունեության շնորհիվ տնտեսվել է մի քանի տասնյակ միլիոն դոլար։ 1979 թվականից դասախոսել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետախույզ կադրերի պատրաստման ինստիտուտում (այժմ՝ Հետախուզության ակադեմիա)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.